Բա որ մարտի կեսերին «ԱՅՈ» էիք քարոզում դռնեդուռ ընկած, ինչո՞ւ էիք թաքցնում, որ փետրվար ամսից Հայաստանում մարդիկ էին մահանում


13:17 , 23 սեպտեմբեր, 2020

Կարդում եմ այսօրվա մամուլի տեսությունը ու կրկին հիշեցի պապուս խոսքերը. «Շանը հարցնում են՝ ընչի՞ ես հաչում, ասում ա՝ գել եմ տեսել, բա ընչի՞ ես տռում, ասում ա՝ վախում եմ»:

Հիմա սրանցն է, թե բա՝ միտինգ չգնաք, կորոնավիրուսով կհիվանդանաք։ Բա որ մարտի կեսերին «ԱՅՈ» էիք քարոզում դռնեդուռ ընկած, ինչո՞ւ էիք թաքցնում, որ փետրվար ամսից Հայաստանում մարդիկ էին մահանում կորոնավիրուսից, թե՞ էդ ժամանակ էական չէր հպարտ քաղաքացու կյանքը: