«Գյուղացին ինչ հող տա իրա գլխին, ո՞ւր ա վերևի ղեկավարությունը». Խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնում


13:19 , 23 սեպտեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Արարատի մարզի Ոստան համայնքում հավաքվել են խաղողագործությամբ զբաղվող գյուղացիները։ Նրանք նշում են, որ երեկ երեկոյան եկել են, որպեսզի խաղողը հանձնեն, սակայն գործարանը չի պատրաստվում մթերել իրենց բերքը։

«Երեկվանից գործարանը փակել են ու չեն մթերում։ Էսօր առավոտ 5 ավտո ա մտել ներս, չեն էլ դատարկել։ Արհեստական հերթ են ստեղծում։ Եթե մի օր էլ էս խաղողը սենց մնա, էլ չեն մթերելու, ասելու են, թե քացախ ա։ Էս ժողովուրդն ինչ անի, մեկը ես 7 տեղ բանկերի հետ խնդիր ունեմ, իմ հույս, հավատն իմ մեքենայի մեջի խաղողն ա: Ո՞ւր ա վերևի ղեկավարությունը, թող գան, տենան՝ գյուղացին ինչ հող տա իրա գլխին։ Եթե գյուղացուն արհեստական դրել եք շշի մեջ, պռոբկով փակել եք, գյուղացին ինչ պետք ա անի, ցանկացածի վիճակն ա սենց», - լրագրողների հետ զրույցում ասաց խաղողագործ Աղաբեկ Մալխասյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։