Այսպիսով կարող ենք փաստել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը ավելի քան 43 մլն դրամ գումար է տվել մի ընկերության, որը չունի աշխատակիցներ, որի մասին նաև տեղեկություններ գտնելն անհնար է։ Սա կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարք է, որի մասին իշխանությունները պարտավոր են բացատրություններ տալ։