Գիտությու՞ն, թե՞ միստիկա. յուրաքանչյուր մարդ մոլորակի վրա ունի իր նմանակը


21:00 , 23 սեպտեմբեր, 2020

Եթե վստահենք գիտությանը, ապա յուրաքանչյուր մարդ ունի իր նմանակը։ Նախկինում մարդիկ այս երևույթին թերահավատորեն էին մոտենում և չէին հավատում դրան։ Համարվում էր, որ ինքդ քեզ շատ նման մարդու հանդիպելը դժբախտության խորհրդանիշ է։ Սակայն նմանակների առկայությունը լիովին բացատրվում է գիտության տեսանկյունից։ Այսօր արդեն երևույթը մեծ հետաքրքրություն է ներկայացնում մարդկանց համար։

Նախկինում սնահավատ մարդիկ կարծում էին, որ նմանակին տեսնելը միայն անհաջողություններ ու մահ կարող է բերել, սակայն իրականում ոչ բոլորն էին մահանում։ Այնուամենայնիվ, նման իրավիճակում հայտնված մարդկանց մոտ արտասովոր ցանկություն էր ի հայտ գալիս անծանոթ տուն մտնելու կամ նստելու ավտոբուս, որը այլ ճանապարհով է շարժվում։

Այս սնահավատությունը բավականին հետաքրքիր դրսևորումներ է ունեցել, սակայն, բնականաբար, գոյություն ունի նաև գիտական բացատրություն այն բանի, թե ինչու մարդիկ ունեն նմանակներ։ Գենետիկա ուսումնասիրող գիտնականներն այս երևույթի մեջ միստիկա ամենևին չեն տեսնում և կատարում են գիտական ուսումնասիրություններ։

Բանն այն է, որ նմանությունն իսկապես կրկնվում է, և նման արտաքին ունեցող մարդիկ պարզապես գենային նույն հավաքածուն ունեն, որոնք պատասխանատու են մազերի գույնի և աճի, աչքերի, այլ հատկանիշների համար։ Մարդկանց գենոմի 99,9%-ը նույնական է, և միայն մնացած մասն է տարբերվում տարբեր մարդկանց մոտ։

Գիտական ուսումնասիրություններն անելու գործում իրենց մեծ ներդրումն են ունեցել բազմաթիվ մաթեմատիկոսներ և իրար նման մարդիկ։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դառնում, որ կյանքում ինչ-որ պահի յուրաքանչյուր մարդ կարող է հանդիպել իր նմանակին։