Որքա՞ն ժամանակ էր ծախսում Բավարիայի թագուհին մազերը հարդարելու համար. արտաքին տեսքն ու մազերը Սիսիի համար մեծ նշանակություն ունեին (Photo)


21:30 , 23 սեպտեմբեր, 2020

Էլիզաբեթ Բավարացին, ում անվանում էին նաև Սիսի, իրականում Եվրոպայի ամենագեղեցիկ ու շքեղ թագուհին է եղել, դա նկատելի է նաև իր դիմանկարներից: Պետք է ուշադրություն դարձնենք շատ փոքր, բայց կարևոր մանրուքին՝ մազերին: 

Սիսիի մազերը նման էին առասպելական Ռապունցելին՝ շատ երկար, խիտ և ալիքավոր: Ֆաննի Ֆեյֆալիկը` Սիսսիի վարսահարդարը, տարեկան 2000 գիլդեն էր ստանում` ավելին, քան համալսարանի պրոֆեսորը:

Յուրաքանչյուր վարսահարդարումից հետո Ֆաննին պետք է թափված մազերը դներ արծաթե սկուտեղի վրա, և ցույց տար թագուհուն, թե որքան մազ է թափվել: 

Երբ թագուհին տեսնում էր, որ թափված մազերը չափից շատ են, այդ օրը տրամադրություն չէր ունենում, այդ պատճառով էլ խորամանկ վարսահարդարը սոսնձում էր թափված վարսերը ժապավենի վրա, որպեսզի թագուհին քիչ տխրի: 


Եթե Սիսին նկատում էր այդ խաբկանքը, ապա մեծ իրարանցում էր բարձրացնում: Սակայն վարսահարդարը գիտեր իր առավելությունները թագուհու մոտ և հաջորդ օրը հիվանդ էր ձևանում: Քանի որ Սիսին իր վարսերը մեկ այլ մարդու չէր վստահում, ամեն վեճից հետո գնում էր վարսահարդարի մոտ և ներողություն էր խնդրում: 

Իսկ եթե Ֆաննին իրականում հիվանդ էր, ապա Սիսին հրաժարվում էր մասնակցել պաշտոնական միջոցառումներին, քանի դեռ իր մազերը պատրաստ չեն:

 

Վարսահարդարն ամեն օր երեք ժամ էր ծախսում թագուհու մազերը հարդարելու համար: Երեք շաբաթը մեկ Սիսին լվանում էր իր մազերը հում ձվի և կոնյակի հատուկ խառնուրդով, մազերը պարբերաբար խոնավեցնում էին կոկոսի և ընկույզի յուղերով:

Որպեսզի չորացնեին այդ հաստ մազերը, Սիսին հագնում էր անջրանցիկ թիկնոցը և մի քանի ժամ սպասում էր, որ մազերն ամբողջովին չորանան: Իզուր ժամանակ չկորցնելու համար այդ պահին նա կարդում կամ նամակներ էր գրում:


Նրա մազերն այնքան ծանր էին, որ կայսրուհին պարբերաբար տառապում էր գլխացավերից: Բավարիայի թագուհին մեծ ուշադրություն էր դաձնում իր արտաքին տեսքին և հատկապես մազերին: