Ճիշտ կլինի, որ այսօր ՀՀ նախագահի կողմից շնորհավորական ուղերձներ հղվեն Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին և նրա որդուն


11:18 , 23 սեպտեմբեր, 2020

Սեպտեմբերի 23-ին Սաուդյան Արաբիայում նշվում է ազգային տոնը՝ Թագավորության հռչակման օրը։
Ճիշտ կլինի, որ ՀՀ նախագահի կողմից շնորհավորական ուղերձներ հղվեն թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին և նրա որդուն՝ թագաժառանգ արքայազն, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին։

Ի դեպ, ՀՀ անկախության օրվա առթիվ նրանք շնորհավորել էին նախագահ Սարգսյանին։

Պատասխան շնորհավորանքներն էլ գնան, կմնա մնացածը․․․ Պետք է ձգտել առնվազն մինչև ՀՀ 30-ամյակն արաբական և իսլամական աշխարհի այս կարևոր երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։