Պարգևատրված բժիշկների մեջ չի եղել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմից գեթ մեկ անձ. հիմա ես չեմ, դուք եք, ինչպե՞ս կբնութագրեք սա


10:18 , 23 սեպտեմբեր, 2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող մի շարք բժիշկներ պարգևատրվեցին կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար: Ասել եմ, ասում եմ և կասեմ՝ խոնարհվում եմ բոլոր բժիշկների առաջ: Բայց պարգևատրված բժիշկների մեջ չի եղել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմից գեթ մեկ անձ: Հիմա ես չեմ, դուք եք, Արսեն Թորոսյանին, որը ներկայացրել է պարգևատրվող բժիշկների ցուցակը, ինչպե՞ս կբնութագրեք:

Հ.Գ. Հետո էլ կասեն՝ ընկել ես Արսենի հետևից: Ժող ջան, ես չեմ ընկել, ինքն է իր հետևից ընկել։