Հունաստանը և Թուրքիան համաձայնել են վերսկսել բանակցությունները․ միջազգային մամուլի ուշագրավ հատվածները


11:18 , 23 սեպտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

ԱՄՆ-ում COVID-19-ից ավելի քան 200 հազար մարդ է մահացել. ԱՄՆ-ում կորոնավիրուսային համաճարակի զոհերի թիվը գերազանցել է 200 հազարը: Նշվում է, որ իրական թվերը կարող են նույնիսկ ավելի բարձր լինել։

Համաշխարհային վիճակագրության մեջ վարակվածների թվով ԱՄՆ-ը առաջին տեղում է։ Համաճարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում հաստատվել է COVID-19 վարակի ավելի քան 7 միլիոն դեպք: Մասամբ, այդպիսի բարձր տեմպերը բացատրվում են կորոնավիրուսի մասսայական թեստավորմամբ: 

Աշխարհում կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվը հասել է 31,783,676-ի, մահացել է 975,471 մարդ։ 

Եվրոպան COVID-19 նոր ալիքին դիմագրավելու է առանց ամբողջական լոքդաունի Եվրոպական երկրները աստիճանաբար վերադառնում են սահմանափակումների՝ COVID-19-ի տարածման պատճառով: Միջոցառումների խստացման մասին հաղորդվել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ֆինլանդիայի կողմից: Միևնույն ժամանակ, նոր սահմանափակումների բնույթը հուշում է, որ երկրները չեն ձգտում տոտալ արգելափակման՝ հավանաբար հաշվի առնելով հաջողված «շվեդական սցենարը»:


Քաղաքական

Հունաստանը և Թուրքիան համաձայնել են վերսկսել բանակցությունները Ստամբուլում․ Աթենքն ու Անկարան պայմանավորվել են սկսել Ստամբուլում բանակցություններ՝ քննարկելու իրենց վիճելի ծովային պահանջները Միջերկրական ծովի արևելյան հատվածում և Էգեյան ծովում, հայտնել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Հայտարարությունն հաջորդել է Թուրքիայի, Գերմանիայի և Եվրամիության ղեկավարների հեռախոսազանգին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։