Հայազգի բժիշկը կորոնավիրուսի դեմ պայքարի համար արժանացել է Պուտինի սահմանած շքանշանի


18:42 , 22 սեպտեմբեր, 2020

Armeniasputnik.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արմայիս Քամալովին և մյուս բուժաշ.խատողներին հանձնված պարգևները սահմանել է ընդամենը մի քանի ամիս առաջ։

Մոսկվայի պետական համալսարանի համալսարանական կլինիկայի տնօրեն Արմայիս Քամալովը ստացել է Ալեքսանդր Նևսկու շքանշան, իսկ մի խումբ բժիշկներ և բուժքույրեր ՝ Լուկա Կրիմսկիի և Պիրոգովի շքանշան։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Առաջին ալիքը:

Բժիշկները պարգևներ են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարում ունեցած մեծ ավանդի և մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնազոհության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ