Ջոկովիչը՝ Հռոմի մրցաշարի հաղթող


12:42 , 22 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

Եզրափակիչ խաղում 1-ին տեղը զբաղեցրած Ջոկովիչը հանդիպեց արգենտինացի Դիեգո Շվարցմանին ` 5-րդ անգամ դառնալով Հռոմի մրցաշարի հաղթող։

Մրցակիցների հանդիպումը տևեց 1 ժամ 54 րոպե և ավարտվեց Ջոկովիչի երկու սեթերում տարած հաղթանակով՝ 7:5, 6:3։

Ջոկովիչի համար սա 36-րդ տիտղոսն էր «Մասթերսի» մրցաշարերում ։ Այդ ցուցանիշով նա գերազանցեց իսպանացի Ռաֆայել Նադալին, ով 35 անգամ է հաղթել այս մրցաշարում։