«Ունենք մեկ ակնկալիք՝ օրինական երկրում օրենքի գերակայությունը պետք է աշխատի». ՀՊՏՀ դասախոսների բողոքը կզեկուցեն վարչապետին (Video)


12:29 , 22 սեպտեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվից ձևավորված կազմկոմիտեի ու կառավարության ներկայացուցիչների հանդիպումն ավարտվեց։

«Մեզ ասացին, որ հարցը կզեկուցեն վարչապետին», - հանդիպումից հետո ասաց ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը:

Նա նշեց, որ իրենք ունեն մեկ ակնկալիք՝ օրինական երկրում օրենքի գերակայությունը պետք է աշխատի։

«Եթե մեր օրինական պահանջը չկատարվի, մենք կդադարենք կրել այն պատասխանատվությունը, որը, որպես առաքելություն, ստանձնել ենք մեր պետության նկատմամբ», - նշեց Գրիգորյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։