Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 115, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 47667 է, մահվան դեպքերինը՝ 1226


11:04 , 22 սեպտեմբեր, 2020

Հայաստանում սեպտեմբերի 22-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 115 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 22-ին հաստատվել է կորոնավիրուսի 47667 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 266066:

Փաստացի այս պահին բուժվում է 3765 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 42676 անձ:

Ընդհանուր առմամբ 1226 պացիենտ մահացել է: