Թբիլիսիում դաշտային վրաններ կտեղադրվեն՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու համար


00:07 , 22 սեպտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Թբիլիսիում նախատեսվում է դաշտային վրաններ տեղադրել, որտեղ քաղաքացիները կկարողանան կորոնավիրուսի թեստ հանձնել: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ թեստ հանձնելը կլինի ըստ ցանկության և անվճար: Կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը առաջիկայում որոշում կկայացնի, թե կոնկրետ որտեղ են տեղադրվելու նշված վրանները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ