Ես՝ որպես այս ռեժիմի քաղաքական հրահանգները կատարած դատավորի ապօրինություններից տուժած և անհիմն կալանավորված մարդ, պատրաստ եմ լիարժեք աջակցել թափանցիկ հետաքննությանը. Արսեն Բաբայան


22:48 , 21 սեպտեմբեր, 2020

Antifake.am-ը շատ կարևոր նախաձեռնություն է սկսել, որի ընթացքում հետաքննություն է իրականացնելու և հրապարակելու է այն դատավորների ցանկը, որոնց ապօրինի գործողություններով բռնաբարվել է օրինականությունը, և տուժել են մեր քաղաքացիները:

Ես՝ որպես այս ռեժիմի քաղաքական հրահանգները կատարած դատավորի ապօրինություններից տուժած և անհիմն կալանավորված մարդ, պատրաստ եմ լիարժեք աջակցել antifake.am-ի արդար ու թափանցիկ հետաքննությանը:

Հայաստանում քաղաքական իշխանության կողմից հրահանգավորվող դատավորներ չպետք է լինեն, համակարգը պիտի մաքրենք այդպիսիներից, և այստեղ շատ կարևոր է ապօրինի դատական ակտերի զոհ դարձած մեր քաղաքացիների վկայությունները:

Հայաստանում արդարությունը հատատելու ենք, իսկ արդարադատության փոխարեն քաղաքական իշխանության կամքը կատարած դատավորներին ուղարկելու ենք բանտ: Չկասկածեք: