«Ակնկալում ենք խորացնել մեր գործընկերությունը կարևոր ոլորտներում՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների». Ջասթին Թրյուդոն հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ


19:25 , 21 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

«Այսօր միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայկական համայնքներին՝ տոնելու Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձը:

Կանադան առաջինն էր արևմտյան երկրներից, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով 1992 թվականին: Այն ժամանակվանից ի վեր մեր երկու երկրների միջև հարաբերությունները, որոնք կառուցվել են համընդհանուր արժեքների և ամուր մարդկային կապերի վրա, ավելի են ուժեղացել: Ավելի քան 60 000 կանադահայեր կարևոր աջակցություն են ցուցաբերում մեր համայնքներին և մեր երկրին ամեն օր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ