Էրիկ Գարսիան չի մասնակցի Վուլվզի հետ խաղին․ նա պատրաստվում է Բարսելոնա տեղափոխությանը


21:17 , 21 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիան պատրաստվում է «Բարսելոնա» տեղափոխությանը։ Դրա հետ կապված՝ նա չի մասնակցի այսօր՝ սեպտեմբերի 21-ին, կայանալիք ԱՊԼ 2-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղին։ Այս մասին գրում է Transfer News Live-ը՝ հղում անելով El Chiringuito TV-ին։

Գործարքի արժեքը կկազմի 18 մլն եվրո։ Դրանից հետո, երբ «Սիթին» նոր կենտրոնական պաշտպանի ձեռք բերի, Գարսիան կարող է միանալ «Բարսային»։

Մանչեսթերում Գարսիան խաղում է 2017 թվականից։

«Վուլվերհեմփթոն»-«Մանչեսթեր Սիթի» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:15-ին։