Կստեղծենք 1.5 միլիոն աշխատատեղ, կդառնանք ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, իսկ եթե չստացվի, ինչ ասեմ, ներող կլինեք


16:41 , 21 սեպտեմբեր, 2020
- Պարոն վարչապետ, ի՞նչ է լինելու վաղը։
- Գիտե՞ք, մենք ապրում ենք մի իրականության մեջ, որում ցանկացած պահի կարող է, օրինակ, մի նոր համաճարակ ծագել և տապալել համաշխարհային տնտեսությունը։ Առհասարակ, աշխարհը փոխվում է ամեն օր, եթե չասեմ՝ ամեն ժամ, ուստի շատ բարդ է կանխատեսել որևէ բան վաղվա օրվա մասին։
- Իսկ ի՞նչ է լինելու 50 տարի հետո։
- Այ դա ուրիշ բան, բա տենց նորմալ հարցեր տվեք, ես էլ պատասխանեմ։ Տեսեք, ուրեմն 2050-ին մեր բնակչությունը դառնալու ա 5 միլիոն, մենք լինելու ենք բարձր տեխնոլոգիաների երկիր, տարին 15 մլն տուրիստ ենք ընդունելու, աշխատավարձերը յոթնապատկելու ենք, ՀՆԱ-ն՝ քսանապատկելու, անտառները՝ կրկնապատկելու։ Կստեղծենք 1.5 միլիոն աշխատատեղ, կդառնանք ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, իսկ եթե չստացվի, ինչ ասեմ, ներող կլինեք։