Այս իշխանության հիմնական մարտահրավերներից մեկը խոսքի և գործի անհամապատասխանությունն է


15:52 , 21 սեպտեմբեր, 2020

Նայում եմ ռազմավարության ներկայացումն ու մի բան կարող եմ ասել. այս իշխանության հիմնական մարտահրավերներից մեկը խոսքի և գործի անհամապատասխանությունն է։ Այսպես իշխանությանը սպառնում է կոմունիստացում կամ հանրապետականում, երբ հասարակությունը թքած ուներ, թե ինչ խոսք է հնչում, որովհետև այն վաղուց ոչ մի կապ չուներ իրականության հետ։

Եվ շատ խորհրդանշական էր, որ դահլիճում նստած էր այն նախարարը, որն ամենաշատն է «ոչինչ չարել», որ 2 տարի շարունակ Նիկոլի ելույթներում հնչող նպատակներն իրականություն դառնան։