«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն հրաժարվել է «Արտ Լանչի» ծառայություններից


15:37 , 21 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Tert.am-ի տեղեկություններով՝ «Արտ Լանչ» ճաշարանների ցանցն այլևս չի սպասարկի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին: Բժշկական կենտրոնը պայմանագիր է կնքել այլ ընկերության հետ:

Պատճառն այն է, որ նախօրեին մատակարարված սննդի ընդունումից հետո աղեստամոքսային խանգարում է ստացել 54 անձ, այդ թվում՝ 2 հղի: Նրանց բոլորի վիճակը լավ է:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդի անվտանգության պետական տեսչության մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում, փորձանմուշներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության, արդյունքները կլինեն մինչև մեկ շաբաթվա ընթացքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։