«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում աղեստամոքսային խանգարում է ստացել 54 անձ, այդ թվում՝ 2 հղի


14:39 , 21 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 54 անձ աղեստամոքսային խանգարում է ստացել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Դեռ երեկվանից բոլորն իրենց լավ են զգում, պարզվեց, որ գործ ունենք սննդային խանգարման հետ: Թիվն ավելանում է, որովհետև ոմանք աշխատանքային գրաֆիկով սահմանված կարգով տուն էին գնացել հերթափոխից հետո, նրանց ևս զանգահարել ենք, ճշտել, թե ինչ վիճակում են: Այս պահին 54 անձ է հիվանդացել»,- ասաց Ծովինար Խաչատրյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։