Վարչապետը հետևել է ՀՀ զինված ուժերի օդուժի տոնական թռիչքին


14:26 , 21 սեպտեմբեր, 2020

Անկախության տոնի առիթով ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերը տոնական թռիչք են կատարել Երևանի երկնքում: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թռիչքին հետևել է «Հաղթանակ» զբոսայգու  բարձունքից։

Վարչապետը ծաղիկներ է  խոնարհել նաև զբոսայգու անմար կրակի մոտ: