14:26 , 21 սեպտեմբեր, 2020Անկախության տոնի առիթով ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերը տոնական թռիչք են կատարել Երևանի երկնքում: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թռիչքին հետևել է «Հաղթանակ» զբոսայգու բարձունքից։
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել նաև զբոսայգու անմար կրակի մոտ: