Սարկիսովն առաջատար է վաստակած 11 մետրանոց հարվածների ցուցանիշով


19:44 , 27 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

«Ուրալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովն առաջատար է դարձել Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում վաստակած 11 մետրանոց հարվածների ցուցանիշով:

Այսօր՝ ՌՊԼ-ի 3-րդ տուրի շրջանակներում «Վոլգա»-ի դեմ կայացած խաղում վաստակած 11 մետրանոց հարվածը Սարկիսովի համար 4-րդն էր ընթացիկ մրցաշրջանում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանդիպումն ավարտվել է 1:2 հաշվով՝ «Վոլգա»-ի հաղթանակով: