Ռուսաստանն այսօրվանից ևս 3 երկրի հետ վերսկսում է ավիահաղորդակցությունը


12:04 , 21 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից մասամբ վերսկսում է ավիահաղորդակցությունը Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ մանրամասնելով, որ համապատասխան որոշումը հրապարակել է կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Որոշումը նախօրեին ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Հայտնի է, որ չվերթներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ։ Մինչդեռ սեպտեմբերի 27-ից վերականգնվելու են դեպի Սեուլ չվերթները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։