Կեպան հասկանում է իր սխալները. Լեմպարդ


11:49 , 21 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է ԱՊԼ 2-րդ տուրում՝ «Լիվերպուլից» 0-2 հաշվով կրած պարտությունը և խոսել իր թիմի դարպասապահ Կեպա Արիսաբալագայի սխալի մասին:

«Որպես մարզիչ իմ գործն է Կեպայի գործողություններում վստահություն սերմանելը: Դա կոպիտ սխալ էր, և Կեպան հասկանում է դա:

«Այսօր ես ավելի շատ գոհ եմ խաղից, քան «Բրայթոնի» նկատմամբ տարած հաղթանակից: Ես լավ տրամադրություն ու պաշտպանվելու ցանկություն տեսա, կիսապաշտպաններ, ովքեր տվեցին իրենց առավելագույնը: Հաշվի առնելով, որ նոր ֆուտբոլիստներ ենք ձեռք բերել, մեզ ժամանակ է պետք»,-ասել է Լեմպարդը: