50-ից ավել պլաստիկ վիրահատություն. կարո՞ղ եք գուշակել, թե որ երգչուհին է և որ ազգին է պատկանում (Photo)


21:30 , 21 սեպտեմբեր, 2020

Մեր հայ հայտնիներից Շերն այժմ 74 տարեկան է: Առաջին պլաստիկ վիրահատությունը Շերն արել է հեռավոր 70-ականներին, երբ դեռ 30 տարեկան էլ չկար: Այդ ժամանակ պլաստիկ վիրահատությունները դեռևս այդքան զարգացած ու հայտնի չէին, և մարդիկ դիմում էին այդ միջամտությանը միայն ծայրահեղ դեպքերում, երբ ինչ-որ լուրջ պատահար էր տեղի ունեցել: Սակայն հենց այդ ժամանակվանից կինոաստղերը և հայտնիները դիմում էին դրան, որպեսզի ավելի գեղեցկանան կամ էլ փոխվեն:

     

Շերը դիմեց առաջին վիրահատությանը այն բանից հետո, երբ տեսավ իրեն էկրանին։ Նա գոհ չէր իր քթից, այդ պատճառով էլ դիմեց քթի պլաստիկ վիրահատության: Դա մեծ փոփոխության սկիզբն էր: Այդ ժամանակից ի վեր Շերը քիթը մեկ անգամ է վիրահատել: 

Հետո պլաստիկ վիրաբուժությունն ավելի լայն տարածում գտավ, և նոր մեթոդներ առաջացան, այդ պատճառով էլ Շերը սկսեց չվախենալ և փորձարկել դրանք: 

Երգչուհին խոստովանում է, որ պլաստիկ վիրաբուժությունը նրա համար արդեն կախվածություն է, որից ինքը չի ցանկանում հրաժարվել, չի զղջում, որ փոփոխություններ է արել արտաքինի մեջ: 

Կինը սիլիկոնե իմպլանտներով փոխել է այտերի և շրթունքների ձևը: Մշտապես բոտոքս է կատարում, որը օգնում է դեմքի մաշկը ձիգ պահել:

 

Բացի այդ՝ նա վիրահատել է կուրծքը և հետույքը, շտկել է կզակի ձևը, ինչպես նաև հանել է ստորին կողերը, որպեսզի գոտկատեղը բարակ լինի: Հատկապես վերջին վիրահատությունը դժվար և ցավոտ է եղել, բայց Շերը դա անելու որոշումը կայացրել է արդեն բավականին հասուն տարիքում:

Չար լեզուներն ասում են, որ այդ բոլոր զոհողություններին երգչուհին գնացել է հանուն մասնագիտական մրցակցության: Բայց որքան Շերը մեծանում էր, այնքան նրա զուգընկերները երիտասարդ էին դառնում: 40 տարեկանում երգչուհին հանդիպում էր 23-ամյա Թոմ Քրուզի հետ, մի քանի տարի անց՝ 22-ամյա տորթ առաքողի, իսկ 62-ում` 37-ամյա հեռուստահաղորդավարի հետ, որը երգչուհուց 25 տարով փոքր էր:

Արտաքինը փոխել է նաև նրա դուստրը, ով 13 տարեկանում հասկացել է, որ իրեն հակառակ սեռը չի հրապուրում, և 19 տարեկանում դա բացահայտ հայտարարել է: 40 տարեկանում երգչուհու դուստրը սեռափոխության վիրահատություն է արել և դարձել է տղամարդ: