Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 6 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 47552 է, մահվան դեպքերինը՝ 1223


10:55 , 21 սեպտեմբեր, 2020

Հայաստանում սեպտեմբերի 21-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 121 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 21-ին հաստատվել է կորոնավիրուսի 47552 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 265241:

Փաստացի այս պահին բուժվում է 3692 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 42637 անձ:

Ընդհանուր առմամբ 1223 պացիենտ մահացել է: