ԱԱԾ-ում կան անձինք, ովքեր պետք է լքեն ծառայության շարքերը. Քյարամյան


10:36 , 21 սեպտեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

ԱԱԾ-ում կան անձինք, ովքեր բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն ծառայության շարքերը, լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը։

«ԱԱԾ-ում կան բազմաթիվ պատվախնդիր սպաներ, ովքեր իրենց աշխատանքը կատարում են ի բարօրություն Հայաստան աշխարհի, և բնականաբար, ինչպես բոլոր մնացած կառույցներում, այդ թվում ԱԱԾ-ում կան անձինք, ովքեր բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն ծառայության շարքերը», -ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԱԾ-ից լյուստրացիա են պահանջում, հնարավո՞ր է նման գործողություն։

ԱԱԾ տնօրենն ասաց, թե այդ պրոցեսն արդեն սկսել է։

«Կուզենայի նաև ճիշտ ընկալվի իմ ասածը, դա բնականոն գործընթաց է, այստեղ որևէ արտառոց միտք փնտրելը տեղին չէ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։