Ալիևն ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին. Դավիթ Տոնոյան


09:57 , 21 սեպտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

«Դե եթե չի բանակցում, ուրեմն իր համար գոյություն չունեն»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ բանակցություններ որպես այդպիսին տապալված են, ինչպե՞ս կմեկնաբանեք

Մեկ այլ դիտարկմանը, թե Իլհամ Ալիևը հայկական կողմին է մեղադրում, պաշտպանության նախարարն ասաց. «Իրականության մեջ բա հո ինքն իրան չի մեղադրելու։ Ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին»։

Հարցին՝ հուլիսյան դեպքերից հետո բանակցություններ տեսնո՞ւմ եք, ԵԱՀԿ-ն կոչ է արել վերադառնալ  բանակցություններին, Դավիթ Տոնոյանն ասաց. «Անհոգ եղեք, մենք ուժեղ ենք, տոկուն ենք, միայն ու միայն հաղթանակներ ենք ունենալու»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։