Երկիրը կանգնած է պատերազմի բերանին, իսկ «վարչապետ» Փաշինյանը կաֆե-ռեստորաններում է պտտվում


09:41 , 21 սեպտեմբեր, 2020
Ադրբեջանը երկու օր շարունակ քարոզչական դաշտում «հրետանային պատրաստություն է տեսնում» պատերազմ սկսելու համար: Միջազգային մամուլ է գցվել քարոզչական թեզերը, թե քուրդ զինյալներ են հայտնվել Արցախի տարածքում: Իլհամ Ալիևը բառացի պատերազմով է սպառնում: Այս ամենին «ի պատասխան»՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այսօր ողջ օրը պտտվում էր Երևանի կաֆե-ռեստորաններում: Առավոտյան Կասկադում էր, կեսօրին՝ Թումանյան փողոցի սրճարաններից մեկում, երեկոյան արդեն Հրազդանի կիրճի օբյեկտներից մեկում էր քեֆ քաշում: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ այս փնթի ազգադավների ռեժիմի էության ու բարոյականութան մասին: