Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք


12:54 , 20 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, ևս 13 վարակված առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում անելով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3502 դեպք, վարակվածներից 1494-ն առողջացել է, 19-ը՝ մահացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։