Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել, 32 մարդ ձերբակալվել է. The Guardian


11:17 , 20 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Լոնդոնում համազգային հնարավոր կարանտին սահմանելու և հակակորոնավիրուսային ենթադրվող պատվաստումների դեմ անցկացված բողոքի ակցիաների ժամանակ 32 մարդ է ձերբակալվել, հաղորդում է The Guardian պարբերականը:

Լոնդոնի ոստիկանության փոխանցմամբ՝ նշված անձինք ձերբակալվել են բռնության գործադրմամբ անկարգություններ կատարելու, հասարակական կարգը խախտելու, արտակարգ իրավիճակների աշխատակիցների վրա հարձակվելու և հակահամաճարակային անվտանգության կանոնները խախտելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։