Բորուսիայի նորեկ Բելինգեմը հետաքրքիր ցուցանիշ է գրանցել


00:27 , 20 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

Բունդեսլիգայի 1-ին տուրում Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց Մյունխենգլադբախի «Բորուսիային» 3-0 հաշվով:

35-րդ րոպեին կիսապաշտպան Ջովաննի Ռեյնան բացեց հանդիպման հաշիվը կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի փոխանցումից հետո:

Ըստ Opta Sports-ի՝ 17 տարեկան 82 օրական Բելինգեմը դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով գոլային փոխանցում է կատարել Բունդեսլիգայում 2004 թվականից ի վեր:

Հատկանշական է, որ գոլի հեղինակ Ռեյնան նույնպես 17 տարեկան է: