18:27 , 27 հուլիս, 2013Aysor.am-ը գրում է.
Մանդարինը լինելով հյութեղ և համեղ միրգ նաև օգտակար է օրգանիզմի համար:
Այն իր մեջ պարունակում է C վիտամինի մեծ քանակություն , որը օգնում է օրգանիզմին պայքարել հարբուխային և վարակիչ հիվանդությունների դեմ, պարունակում է վիտամին A, որն անհրաժեշտ է տեսողական օրգանների լիարժեք ֆունկցիայի իրականացման համար և օրգանիզմի լորձաթաղանթային մասերի համար:
Վիտամին A-ն նաև բարենպաստ ազդեցություն է թողնում մաշկի վրա: Հարուստ է նաև K, D, B և P խմբի վիտամիններով, ասկորբինային թթվով, հանքային և այլ աղերով:
Թարմ քամված մանդարինի հյութը կարելի է տալ երեխաներին և հիվանդներին՝ որպես դիետիկ ըմպելիք, որը նաև բուժիչ հատկություններ ունի: Մանդարինի հյութը խորհուրդ են տալիս հատկապես բարձր ջերմության ժամանակ, քանի որ այն հրաշալի օգնում է հաղթահարել ծարավը, խորհուրդ է տրվում ըմպել հյութը և մաքրել հեղձուկով և բրոնխիտով հիվանդ թոքերը, ինչպես նաև վերականգնել ստամոքսի և աղիների միկրոֆլորան:
Մանդարինն ունի հակասնկային հատկություններ և համարվում է հրաշալի կանխարգելիչ միջոց՝ ճիճուների դեմ պայքարելու համար:
Ցիտրուսների նկատմամբ ալերգիայի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի, ստամոքսահյութի բարձր թթվայնության, ստամոքսաբորբի, խոլեցիստիտի և հեպատիտի առկայության դեպքում մանդարինի օգտագործումը ցանկալի չէ:
Մանդարինի կեղևից ստացված հյութը նպաստում է ախորժակի լավացմանը, իսկ եփուկը փափկացնում է հազը:
Մանդարինի եթերայուղը լավագույն միջոցն է ընկճախտի և վատ տրամադրության դեմ: Մանդարինի յուղը շատ է կիրառվում կոսմետոլոգիայում:
Մանդարինն արդյունավետորեն պայքարում է կնճիռների դեմ, հանգստացնում է նաև զգայուն մաշկը: Մանդարինի յուղի օգնությամբ կարելի է ազատվել նաև ցելյուլիտից: