ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածության 49 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել


17:53 , 19 սեպտեմբեր, 2020

Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ տարածքում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 49 հազար 522 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:

ԱՄՆ-ում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 6 մլն 900 հազարից, մահացածներինը 203 հազարից ավելին է: