«Աշոտ Փաշինյանը թմրադեղի՞ ազդեցության տակ է». Նիկոլ Փաշինյանի որդին մասնակցել է Աղաջանյանի եղբոր կազմակերպած փակ միջոցառմանը (Video)


15:55 , 19 սեպտեմբեր, 2020

Politik.am-ը գրում է.

Երեկ համացանցում լայն տարածում գտավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտի, տարօրինակ տեսանյութը, որում նա անհասկանալի միջավայրում, իրականությունից կտրված պարում էր։

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ միջոցառումը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը՝ Բյուրականի «Ամբերդ» հյուրանոցի մոտակայքում գտնվող թատրոնի լքված շենքում: Կազմակերպիչը Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Աղաջանյան Էդուարդի եղբայրն է:

Պարբերաբար աչքից հեռու տեղ փարթիներ են կազմակերպում «խիստ վստահելի» մարդկանց համար:

Շատերին զարմացրել էր Աշոտ Փաշինյանի ոչ ադեկվատ շարժումները և միջոցառման տարածքում նստած այլ երիտասարդներ, որոնք կարծես կտրված լինեին իրականությունից։ Համցացնում անգամ վարկածներ են շրջանառվում, որ միջոցառման մասնակիցները թմրադեղերի ազդեցության տակ են (մենք նման պնդումներ անելու փաստեր այս պահին չունենք)։

2018 թվականին Փաշինյանի առաջնորդած իշխանափոխության մասնակից Արսեն Նիկողոսյանն օրինակ իր ֆեյսբուքյան էջում գրառում անելով հրավիրել է իրավապահների ուշադրությունը․«Հրավիրում եմ օրինապահ մարմինների և Ազգային Անվտանգության ուշադրությունը։

Տեսանյութում Նիկոլ Փաշինյանի որդին է՝ Աշոտ Փաշինյանը, ըստ լուրերի էքստազի տեսակ է, թմրանյութի տակ է պարում։ Աշոտ Փաշինյանը պետք է համապատասխան այրան անալիզ հանձնի, եթե դեղամիջոցների ու թմրանյութերի տակ է ուրեմն կասկած չկա, որ նրանք նաև կզբաղվեն թմրանյութերի մեծածախ վաճառքով»,-գրել է Նիկողոսյանը։

Արևմուտքում նման փարթիների ընթացքում սովորաբար օրենքով արգելված պրեպարատներ, հոգեմետ միջոցներ են իրացվում և օգտագործվում։ Ու այս միջոցառման մասնակիցների պահվածքը շատերին նման եզրահանգման գալու առիթ է տվել, իսկ պաշտոնական կողմի լռությունը «կրակի վրա յուղ են լցնում»։

Նկատենք, որ պաշտոնական արձագանք դեռ չի եղել հրապարակված տեսանյութի վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանի ընտանիքի անունից դեռ որևէ հերքում կամ հաստատում չի տրվել հնչող մեղադրանքների վերաբերյալ։

Մենք փորձեցինք վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի միջոցով ճշտել իշխող ընտանիքի կարծիքը տեսանյութի և դրան առնչվող մեղադրանքների վերաբերյալ, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։

Ի դեպ մեր աղբյուրները պնդում են, որ Աշոտ Փաշինյանն եկել է այդ միջոցառման վայր պետական մեքենայով՝ երկու թիկնապահների ուղեկցությամբ:

Տեսանյութի մեկ այլ մասնակից՝ ակտիվիստ Ասյա Խաչատրյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է, որ տեսանյութում, հավանաբար, չէ, չգիտեմ, միգուցե, Աշոտ Փաշինյանն է. «Ինչ պատասխան եք ինձանից ակնկալում, ես չեմ ուզում հարցազրույց տալ: Եթե ես ինձ հատուկ փնտրած չլինեի տեսանյութում՝ հաստատ չէի ճանաչի, որ ես եմ»:

Լրատվականը Ասյայից հետաքրքրվել է, թե երբ է նկարվել տեսանյութը, ի՞նչի կապակցությամբ էին պարում, մտերի՞մ է Աշոտ Փաշինյանի հետ, թե՞ ոչ, սակայն նա չի պատասխանել հարցերին՝ ասելով, որ անձնական հարցեր չի մեկնաբանում:

Ասյայի խոսքով՝ գաղափար չունի՝ ով է նկարել տեսանյութը և հակահիգենիկ է ուրիշի անձնական կյանք խցկվելը: