11 ամենախորհրդավոր մարդիկ


16:20 , 29 օգոստոս, 2013

Այստեղ ներկայացված են մարդիկ և դեպքեր, որոնց ինքնությունը, ծագումը կամ կյանքը պատված է խորհրդավորության քողով: 

 

Պարող մարդը

dancingman 11 Most Mysterious PeopleՊարող մարդ անունը վերագրվում է այն մարդուն, ում նկարահանել են II  համաշխարհային պատերազմից հետո Ավստրալիայի Սիդնեյի փողոցում պարելիս:   1945 թ. օգոստոսի 15-ին մի լրագրող նկատեց տղամարդու դեմքի երջանիկ արտահայտությունը և ուշադրության արժանացրեց նրա պարը: Նա խնդրեց տղամարդուն կրկին պարել: Տղամարդը համաձայնեց, և նրա մասին շարժական ֆիլմ նկարահանեցին:  Այդ ֆիլմը խորհրդանշական տեղ է զբաղեցնում Ավստրալիայի մշակույթի և պատմության մեջ: Այն հանդիսանում է պատերազմում տարած հաղթանակի խորհրդանիշը: Պարող տղամարդու ճշգրիտ ինքնությունը պարզ չէ: Շրջանառվում է այն վարկածը, որ նա Ֆրենք ՄքԱալարին է: Չեսթեր Փորթերը` թագուհու խորհրդականը, և նախկին դատավոր Բերի Էգանը պնդում են, որ տեսել են, թե ինչպես է ՄքԱլարին նկարահանվել ֆիլմում:  

Հեռուստատեսային «Where Are They Now» (Նրանք հիմա ո՞ւր են) հաղորդումը փորձ արեց լուծել պարող մարդու ինքնության գլուխկոտրուկը: Հաղորդման անձնակազմը վարձեց մի բժշկական փորձագետի, ով իր փորձագիտական եզրակացության մեջ հաստատեց, որ պարող տղամարդն իրոք ՄքԱլարին է:

Ըստ մի այլ վարկածի պարող մարդը Էրն Հիլն է: Պրն. Հիլն ասել է. «Տեսախցիկը պահեցին վրաս, դե իսկ ես էլ մի փոքր թռվռացի»:


 Երկաթե դիմակով մարդը

manintheironmask 11 Most Mysterious People

Երկաթե դիմակով մարդը բանտարկյալ էր, որին պահել էին տարբեր բանտերում Ֆրանսիայի արքա Լուիս XIV-ի ղեկավարության օրոք:  Այս մարդու ինքնության մասին խոսակցություններ են պտտվում, քանզի ոչ ոք երբեք այս մարդուն չի տեսել առանց դիմակի: Մի առասպելի համաձայն` նա Լուիս XIV-ի երկվորյակ եղբայրն է, բայց չկան այս տեղեկությունը հաստատող փաստեր: Այս բանտարկյալի մասին ինչ որ հայտնի է, հայտնի է իր բանտապահի և իր վերադասների հետ ունեցած թղթակցությունից:

 

Չարլզ Ջոնսոն` ծովահեն կենսագիր

lafitteking 11 Most Mysterious People

Կապիտան Չարլզ Ջոնսոնը 1724 թ.-ի գրքի հեղինակ է: Գրքի անվանումն է «Ամենատխրահռչակ ծովահենների թալանի և սպանությունների ընդհանուր պատմություն»: Նրա ինքնությունը գաղտնիք է մնում: Այս անունով ոչ մի կապիտանի մասին պահպանված տեղեկություններ չկան: Որոշ գիտնականներ համարում են, որ Չարլս Ջոնսոնն իրականում Դանիել Դեֆոն է, ով գերադասել է կեղծանվամբ հանդես գալ: Այս աշխատությունը մեծ ճանաչում գտավ և մինչ այժմ էլ ծովահենների կենսագրերի համար ծառայում է իբրև տեղեկատվության աղբյուր:

 

Արյունոտ Ջեք

jacktheripper1888 11 Most Mysterious People

«Արյունոտ Ջեքը» մի սերիական մարդասպանի կեղծանունն է, ում ինքնությունն այդպես էլ չի հաջողվել ճշտել: Նա ակտիվ էր հատկապես Լոնդոնում 19-րդ դարի երկրորդ կեսին: Անունը հայտնի է դարձել մի նամակից, որ ուղարկվել է կենտրոնական տեղեկատվական գործակալությանը մի մարդու կողմից, ով ներկայանում էր իբրև մարդասպան: Նրա զոհերը կանայք էին, ովքեր գումար էին վաստակում մարմնավաճառությամբ: Սպանությունները կատարվում էին հրապարակային կամ կիսահրապարակային վայրերում արևածագի ժամանակ: Նա զոհի կոկորդը կտրում էր, որից հետո որոշ դեպքերում խեղում էր նրա մարմինը: Ըստ շրջանառվող խոսակցությունների` նա զոհերին նախ խեղդում էր, որպեսզի նրանք չաղմկեին, և որպեսզի արյունոտ տեսարաններ չլինեին հանցանքի վայրում: Նա հեռացրել էր երեք զոհերի ներքին օրգանները: Ուսումնասիրելով դիակները` որոշ մասնագետներ այն կարծիքին հանգեցին, որ Արյունոտ Ջեքը որոշակի անատոմիական կամ վիրաբուժական գիտելիքներ ուներ:  

 

Դիակ Քրիսթմաս Այսլենդում  

island 11 Most Mysterious People

1942 թ. անհայտ անձի դիակ է հայտնաբերվել Քրիսթմաս Այսլենդում: Այս դիակի ծագումը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Ավստրալիայում, քանզի ասում են, որ այն HMAS «Սիդնեյ» նավից է, որը խորտակվել է Արևմտյան Ավստրալիայում 1941 թվականին Գերմանիայի Քորմորանի հետ մարտից հետո: «Սիդնեյը» կորավ, և ոչ ոք չկարողացավ փրկվել: Նավի ուղևորների ինքնությունն այդպես էլ չի բացահայտվել:   

 

Տանկիստը

tianasquare 11 Most Mysterious People

Տանկիստը հայտնի դարձավ աշխարհով մեկ այն բանից հետո, երբ նրան 1989 թ. հունիսի 5-ին տեսագրեցին և նկարահանեցին Թիանանմեն Սքուեյրի բողոքի ակցիայի ժամանակ: Այս մարդը կանգնել էր 59 չինական տանկերի առաջ, որպեսզի կանխեր նրանց առաջընթացը: Ամենատարածված լուսանկարը արվել է Բեյջինգի հյուրանոցի վեցերորդ հարկից  Ջեֆ Վիդների կողմից:

 

Կենդանակերպի մարդասպանը

zodiac 11 Most Mysterious People

Կենդանակերպի մարդասպանը սերիական մարդասպան է, ով 1960-ականներին գործում էր Հյուսիսային Կալիֆորնիայում: Նրա ինքնությունը անորոշ է: 1968-1969 թթ. նա սպանել է հինգ մարդու, որոնց ինքնությունը հաջողվել է պարզել: Նրա անունը կապվում է նաև 16-29 տարեկան երեք կանանց սպանության հետ, սակայն սա դեռևս չի հաստատվել ճշգրիտ փաստերով:

 

Խաչված զինվորը

ebsps0211 11 Most Mysterious People

Խաչված զինվորը ասոցացվում է Կանադայի բանակում ծառայող զինվորի հայտնի պատմության հետ: Ըստ այդ պատմության` նրան սվիններով խաչել են դռան կամ ծառի վրա I համաշխարհային պատերազմի ընթացքում: Երեք ականատեսներ տեսել են մի խաչված անհայտ կանադացի զինվորի Բելգիայի մարտադաշտի մերձակայքում 1915 թ. ապրիլի 24-ին: Ականատեսների վկայությունները իրարամերժ էին: Ոչ մի դիակ էլ չգտնվեց, և ոչինչ չիմացվեց ենթադրյալ խաչվածի ինքնության մասին:


Ջուբա

juba0 11 Most Mysterious People

Ջուբան իրաքյան ապստամբության մասնակից դարձած սնայպերի անունն է: Նա հայտնվում է մի քանի տեսանյութերում: Պնդում էին, որ նա սպանել է 37 ամերիկացի զինվորների, սակայն իրականում այս լուրը ոչ մի փաստարկով չի հաստատվում: Պարզ չէ Ջուբայի ինքնությունը, քանզի միանգամից երկու ձերբակալված անձինք ներկայանում էին իբրև Ջուբա:  

Խորը Կոկորդ

watergate7a 11 Most Mysterious People

Խորը Կոկորդը մի մականուն է, որի տակ երկար տարիներ շարունակ հանդես էր գալիս Կենտրոնական հետազոտական վարչության փոխտնօրեն Վիլյամ Մարք Ֆելթը: Նա գաղտնի տեղեկություններ էր հաղորդում «Վաշինգտոն Փոստին» այն մասին, թե որքանով են ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնն ու իր թիմը ներգրավված Վոթերգեյթ սկանդալի մեջ: Նրա տված տեղեկատվության հիման վրա «Վաշինգտոն Փոսթի» լրագրողները հոդվածներ էին գրում: Նրանք մեծ դեր խաղացին հայտնի սկանդալը հրահրելու գործում: Սկանդալի արդյունքում Նիքսոնը և իր թիմի անդամներից ոմանք ստիպված էին թողնել պաշտոնը:

 

V–J օր Թայմզ Սքվերում

v day 11 Most Mysterious PeopleՍա թերևս ամենահայտնի լուսանկարն է: Լուսանկարիչը Ալֆրեդ Էիսենսթաեդն է: Լուսանկարում պատկերված է, թե ինչպես է ամերիկացի նավաստին համբուրում մի երիտասարդ կնոջ Թայմս Սքվերում: Հնարավոր չի եղել պարզել, թե որ օրն է կատարվել այս լուսանկարը, կամ ովքեր են պատկերված լուսանկարում: Համբուրվող զույգի դեմքերը հստակորեն չեն երևում: 1980 թ.-ի օգոստոսյան համարում «LIFE» ամսագրի լրագրողները խնդրեցին զույգին իրենց հետ կապնվել, իսկ արդյունքում տասնմեկ տղամարդ և երեք կին կապնվեցին նրանց հետ` պնդելով, թե լուսանկարում հենց իրենք են: