Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է (Photo)


15:10 , 19 սեպտեմբեր, 2020

Մ-2,Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ367+850 նոր հիմնանորոգված ճանապարհահատվածում բեռնատար ավտոմեքենա է այրվում։
Նշված հատվածը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ։