Ինչպե՞ս թիկնոցը կարողացավ կյանք փրկել և օգնեց դքսին փախչել մահապատժից. առեղծվածային պատմություն (Photo)


22:30 , 19 սեպտեմբեր, 2020

Դարեր շարունակ թիկնոցները ծառայել են որպես հարմարավետ արտաքին հագուստ: Եվ պատկերացրեք, որ անգլիական ընտանիքներից մեկը մինչև 18-րդ դար թիկնոցը պահում էր որպես ընտանեկան ժառանգություն, քանի որ այն փրկել է նրանց նախնու կյանքը:

Նիցսդեյլի 5-րդ կոմս Ուիլյամ Մաքսվելը կաթոլիկ  էր, այսինքն՝ Իյակով Երկրորդ թագավորի և նրա սերունդների կողմնակիցը, ովքեր փախել էին երկրից 1688 թվականին: Եվ երբ 1715-ին Շոտլանդիայում սկսվեց յակոբիտների ապստամբությունը, կոմսը միացավ նրանց: Նա մասնակցել է ռազմական գործողություններին, գերեվարվել, մեղադրվել դավաճանության մեջ և դատապարտվել ենթադրյալ մահապատժի:

Կոմսը քառասունմեկ տարեկան էր, իսկ նրա կոմսուհին՝ երեսունվեց տարեկան: Այդ ժամանակ նրանք տասնյոթ տարվա ամուսիններ էին:

Ունիֆրեդ Մաքսվելը վճռական էր տրամադրված՝ փրկելու իր ամուսնուն: Նա հասավ Լոնդոն հավատարիմ ծառայի ուղեկցությամբ (սա շատ դժվար ճանապարհորդություն էր) և գնաց թագավոր Ջորջ I-ին խնդրելու, որպեսզի ամուսնուն ազատ արձակեն: Թագավորը հրաժարվեց և միևնույն ժամանակ չափազանց կոպիտ վարվեց նրա հետ, սակայն կոմսուհին որոշեց հետ չկանգնել:

Մահապատժից երկու օր առաջ նա հայտնվեց աշտարակի մոտ, որտեղ բանտարկվել էր նրա ամուսինը: Նա համոզեց պահակներին, որ խնդրագիրը բավարարվում է, և համոզեց խմել թագավորի և կոմսի առողջության կենացը, իսկ ամուսնու ականջին շշնջաց, որ անպայման կազատի նրան: Մահապատժին նախորդող երեկոն որոշիչ էր: Կոմսուհին եկավ իր ընկերների՝ տիկին Մորգանի և միսիս Միլսի ուղեկցությամբ: Տիկին Մորգանը հագել էր հավելյալ կիսաշրջազգեստ և իր հետ վերցրել էր մեկ այլ թիկնոց՝ փաթաթելով այն իր թիկնոցի տակ:

Նախ` տիկին Մորգանը և կոմսուհին մտան կոմսի խուց: Տիկին Մորգանը հանեց իր լրացուցիչ թիկնոցը, թողեց երկրորդ թիկնոցը և դուրս եկավ: Եվ կոմսուհին բարձրաձայն բղավեց նրա ետևից, որ շատ արագ գտնեն իր ծառային: Հետո հերթը տիկին Միլսինն էր: Նա մտավ խուց, թաշկինակով ծածկեց դեմքը՝ ցույց տալով, թե լաց է լինում: Այնտեղ նա գցեց փեշն ու թիկնոցը և հագավ տիկին Մորգանի հագուստը: Եվ նա բաց դեմքով հեռացավ խցից, ասես ուրիշ մարդ էր: Կոմսուհին նույնպես ուղեկցեց նրան՝ բարձրաձայն խնդրելով շտապել և վերջապես բերել իր սպասուհուն:

 

Կանայք փորձում էին ավելի շատ խոսել, աղմկել, քայլել այս ու այն կողմ, մի խոսքով՝ նրանք շփոթեցնում էին պահակներին, ինչպես կարող էին:

Եվ հետո կոմսը հագավ միսիս Միլսի հագուստը, և կոմսուհին սափրեց նրա մորուքը: Նրանք դուրս եկան խցից, և կոմսուհին «Միսիս Միլսի» և պահակների մեջտեղում էր: Այսպես կոմսը կարողացավ լքել աշտարակը: Կոմսուհին վերադարձավ խուց և ձևացրեց, թե բարձրաձայն խոսում է կոմսի հետ: Ավելի ուշ նա ասաց պահակներին, որ կոմսը չի ուզում, որ իրեն խանգարեն: Եվ նա հեռացավ՝ խոստանալով վերադառնալ այդ երեկո:

Ահա և վերջ, գործն ավարտված է: Կարելի է պատկերացնել, թե կանայք այդ ընթացքում ինչ ապրումներ են ունեցել: 

Այս պատմությունը երջանիկ ու ուրախ ավարտ ունի: Կոմսը փախավ Ֆրանսիա կնոջ կերպարով, իսկ դքսուհին գնաց Շոտլանդիա, որպեսզի ավարտի իր բոլոր գործերը: Ավելի ուշ նրանք վերամիավորվեցին և գնացին Հռոմ, որտեղ էլ ապրեցին իրենց մնացած կյանքը: 

Իհարկե, Ջորջ թագավորն անասելի բարկացել էր, սակայն դա արդեն ոչ ոքի չէր հետաքրքրում: Թիկնոցը, որով փախել է կոմսը, մի քանի տարի առաջ ներկայացվել է ցուցահանդեսի: Եթե դա չլիներ, կոմսը վաղուց մահացած կլիներ: