Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 244, մահվան՝ 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 47154 է, մահվան դեպքերինը՝ 1213


11:43 , 19 սեպտեմբեր, 2020

Հայաստանում սեպտեմբերի 19-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 244 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 19-ին հաստատվել է կորոնավիրուսի 47154 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 259664:

Փաստացի այս պահին բուժվում է 3390 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 42551 անձ:

Ընդհանուր առմամբ 1213 պացիենտ մահացել է: