Մահացել է ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Ռութ Գինսբուրգը


10:25 , 19 սեպտեմբեր, 2020

Մահացել է ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Ռութ Գինսբուրգը։

Տարիներ շարունակ հետևում եմ ԱՄՆ Գերագույն դատարանի գործունեությանը և պիտի խոստովանեմ, որ դատավոր Գինսբուրգի ծայրահեղ լիբերալ իրավաբանությունը հարազատ չէ իրավունքի իմ ընկալումներին, թեև այդ լեգենդար կնոջ կենսագրությունը լի է հարգանքի արժանի «մասնագիտական սխրանքներով»։

Իմ համակրանքը վայելել ու վայելում է դատավոր Անտոնին Սկալիայի դավանած իրավաբանությունը, որն արմատապես հակադիր էր դատավոր Գինսբուրգինին, և ինձ թվում էր, որ այդ երկու խոշոր իրավաբանները, եթե անգամ իրարից «չեն զզվում», ապա առնվազն անձնական սառը հարաբերություններ ունեն։

Երբ 2016-ի փետրվարին դատավոր Սկալիան վախճանվեց, ամենահուզիչ մահախոսականը հենց դատավոր Գինսբուրգինն էր. պարզվեց՝ երկու «կորիֆեյները» շատ ջերմ ընկերական հարաբերություններ ունեին՝ անկախ իրավաընկալումների արմատական հակադրությունից։

RIP, դատավոր Ռութ Բեյդեր Գինսբուրգ։