Saint Louis Rapid and Blitz 2020. Արոնյանը պարտվեց Կարլսենին ու նահանջեց 6-րդ հորիզոնական


00:33 , 19 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

Շախմատի Saint Louis Rapid and Blitz 2020 առցանց մրցաշարում մեկնարկել է կայծակնային փուլը:

Կայծակնային շախմատի 4-րդ տուրում Արոնյանը սևերով պարտվել է Մագնուս Կարլսենին: Առաջատար Սոն հաղթել է Նեպոմնյաշչիին, Դոմինգեսը միավորը զիջել է Գրշչուկին, Ֆիրուջան պարտվել է Նակամուրային, իսկ Ջեֆերին պարտվել է Հարիկրիշնային:
Այսպիսով, 13-րդ տուրից հետո Սոն ունի 15.5 միավոր ու առաջատարն է: Արոնյանը 11 միավորով 6-րդն է:
Կայծակնային շախմատի 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Ջեֆերին: