Աջարիան կրկին շարունակում է առաջատարը մնալ ախտահարվածների օրական ցուցանիշով


16:59 , 18 սեպտեմբեր, 2020

168.am-ը գրում է.

Վրաստանում վերջին օրը հայտնաբերել են կորոնավիրուսի 182 նոր դեպք, դրանց մեծ մասը կրկին կապված է Աջարաիայի հետ, լրագրողներին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան։

Մասնավորապես, 182 նոր դեպքերից 129-ը կապված է Աջարիայի հետ. 114-ը վերաբերում է Բաթումին, 11-ը՝ Քոբուլեթին, երեքը՝ Կեդային, մեկը՝ Շուախեւին: Ինչ վերաբերում է մնացած տարածաշրջաններին, ապա Թբիլիսիում հայտնաբերվել է 34 նոր դեպք, Իմերեթում՝ 11, Քվեմո Քարթլիում՝ չորս, Գուրիայում՝ երեք, Կախեթում՝ մեկ:

Մեկ օրում կորոնավիրուսից բուժվել է 13 հիվանդ: Տոկոսային ցուցանիշով առողջացածների քանակը կազմում է 46 տոկոս:

COVID-կենտրոններում եւ հյուրանոցներում բուժվում է 1 657 հիվանդ: Նրանցից 11-ի վիճակն օրհասական է, 75-ինը՝ ծանր:

Անմիջականորեն Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է 34 հիվանդ, նրանցից մեկի վիճակն օրհասկան է, չորսինը՝ ծանր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ