Ինչո՞ւ է իր ինքնաթիռը նոր դիզայնով ներկել, երբ մարդկանց ասում է՝ մի տուփ ծխախոտ քիչ ծխեք, մի օղի քիչ խմեք, փողը տնտեսեք. Էդմոն Մարուքանը՝ վարչապետին սպասարկող ինքնաթիռի մասին


14:59 , 18 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Իշխանությունը, որը ժուժկալության կոչ է անում ժողովրդին, պետք է ամենաժուժկալը լինի: Հեղափոխական իշխանությունն ընդհանրապես պետք է ճգնավորի պես աշխատի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետին սպասարկող ինքնաթիռին, որի դիզայնի համար, ըստ մամուլի հրապարակումների, ծախսվել է շուրջ 250.000 դոլար:

«Ինչո՞ւ է իր ինքնաթիռը նոր դիզայնով ներկել, երբ մարդկանց ասում է՝ մի տուփ ծխախոտ քիչ ծխեք, մի օղի քիչ խմեք, փողը տնտեսեք: Ասում են՝ ծախսը պետական գաղտնիք է, մինչդեռ «Լուսավոր Հայաստանը» նախագիծ է ներկայացրել, որ այն գաղտնազերծվի ու դառնա թափանցիկ, բայց գալով իշխանության՝ մերժել են այդ նախագիծը: Ինքնաթիռը ներկելու գումարը չի կարող ժողովրդից գաղտնի լինել: Այդտեղ պետական գաղտնիքի բան չկա»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։