Եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ունակ լիներ այդպես գրելու, այսօր մենք կունենայինք քաղաքական դիսկուրսի լիովին այլ մակարդակ


12:27 , 18 սեպտեմբեր, 2020

Նիկոլ Փաշինյանի գրառումը սխալվելու վճռականության մասին շատ լավն է։
Հավասարակշիռ, ադեկվատ, համարձակ, անկեղծ․ կարճ ասած՝ բոլոր այն հատկանիշներով, որոնցով նա օժտված չէ, և դա ապացուցված է իր վերջին երկու տարիների վարքագծով։

Քանի որ, եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ունակ լիներ այդպես գրելու, մտածելու և գործելու, այսօր մենք կունենայինք քաղաքական դիսկուրսի լիովին այլ մակարդակ, կառավարման լիովին այլ մակարդակ և ներքաղաքական գործընթացների լիովին այլ մակարդակ։ Ես շատ կուզեի, որ նա հենց այդպիսին լիներ։ Կամ գոնե հաճախ լսեր ու ականջ դներ այն մարդկանց, ովքեր ստեղծել են այդ տեքստը։

Անհայտ հեղինակ, հարգանքներս։