Ստեղծագործ մարդկանց մեծամասնությունը միշտ էլ ստիպել է մարդկանց իրենց մասին խոսել և մտածել: Գրողները, դերասանները, նկարիչները միշտ գտնվում էին խոսակցությունների կամ էլ սկանդալների կիզակետում: Բացառություն չէր նաև հայտնի գրող Էդգար Պոն, ով դեռ փոքր հասակից տառապում էր իր մտքերից: Նրա կյանքում միշտ եղել են մտացածին մղձավանջներ և իրական սկանդալներ:
Քանի որ ծնողներին շատ վաղուց էր կորցրել, դաստիարակությունը ստացել էր մորաքրոջ տանը:
Խնամակալները փայփայում էին երեխային, իսկ Էդգարը, վերածվելով երիտասարդի, ավելի ու ավելի շատ խնդիրներ էր տալիս «ծնողներին»: Խաղամոլ Պոն հաճախ տարվում էր խաղաքարտերով, մինչդեռ նրա խնամակալ հայրը վճարում էր պարտքերը: Խոշոր գումարի հերթական վճարումից հետո վիճաբանություն սկսվեց խնամակալի ու Էդգարի միջև: Տաքարյուն երիտասարդը գնաց ապրելու իր մորաքրոջ մոտ:
Չնայած որ կինը ֆինանսական խնդիրներ ուներ, սիրում էր իր զարմիկին: Կինն ուղղակի պաշտում էր իր զարմիկին և ամեն ինչում օգնում էր:
Մորաքրոջ տանը նա արդեն 26 տարեկան էր, և այդ ժամանակ հանդիպեց իր 13 տարեկան զարմուհուն:
Աղջիկը և երիտասարդ տղան երկար ժամանակ էին անցկացնում իրար հետ, և զգացմունքները, որոնք զարգանում էին նրանց մեջ, բացարձակ բարեկամական չէին: Չնայած երիտասարդ տարիքին՝ Վիրջինիան պատասխանեց իր զարմիկի սիրալիրությանը: Տիկին Կլեմը տեղեկանում է դստեր և եղբորորդու սիրո մասին: Որքան էլ տարօրինակ թվա, կինը ոչ միայն դեմ չէր «անսովոր հարաբերություններին», այլև համաձայն էր ամուսնությանը (այն պայմանով, որ դուստրը կկատարի իր ամուսնական պարտականությունները միայն մոր թույլտվությունից հետո):
Մորաքրոջ թույլտվությունն ստանալուց հետո Պոն պատրաստ էր սպասել ռոմանտիկ կյանքին: Այս ամուսնության ժամանակ տղամարդը գտել էր իր ընտանեկան երջանությունը, իսկ աղջիկը, ինչպես երազում էր, դարձավ ամուսնացած կին:
Դրսից թվում էր, որ նրանց նոր ընտանիքում իրական երջանկություն է տիրում: Ամուսինները վայելում էին միմյանց: Էդգարը զբաղվում էր Վիրջինիայի կրթությամբ, սովորեցնում էր ֆրանսերեն, իսկ կինը ազատ ժամանակ զբաղվում էր տնային գործերով:
Ընտանեկան երջանկությունն ավարտվեց այն ժամանակ, երբ Վիրջինյան հիվանդացավ տուբերկուլյոզով: Կնոջ ախտորոշումը սրեց Պոյի նյարդային խանգարումը: Տղամարդը դադարեց հոգ տանել իր մասին, սկսեց խմել: Պոեզիա գրելն ավելի բարդացավ, գրողի ոգեշնչման կորստով ընտանիքը կորցրեց իր ապրուստը:
Վիրջինիայի մայրը վաճառեց բոլոր իրերը, որպեսզի ընտանիքը կարողանա ապրել: Կնոջ մահից հետո Էդգարն այլևս չկարողացավ նորմալ ապրել: