Կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ


12:03 , 18 սեպտեմբեր, 2020

Հայաստանում սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46910 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 255927, վերջին մեկ օրում` 3769 նոր թեստավորում: