Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 46910 է, մահվան դեպքերինը՝ 1211


11:09 , 18 սեպտեմբեր, 2020

Հայաստանում սեպտեմբերի 18-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 18-ին հաստատվել է կորոնավիրուսի 46910 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 255927:

Փաստացի այս պահին բուժվում է 3330 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 42369 անձ:

Ընդհանուր առմամբ 1211 պացիենտ մահացել է: