Վարչապետին սպասարկող ինքնաթիռը 250.000 դոլարով չի ներկվել, բայց չեմ կարող այդ թիվը բարձրաձայնել. Էդուարդ Աղաջանյան


23:34 , 17 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Օրենքով սահմանված է, որ վարչապետին սպասարկող ինքաթիռը դասվում է այն շարքին, որի մասին տեղեկությունը պետք է լինի գաղտին: Այս մասին այսօր ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավը ներկելու հետ կապված գումարների վերաբերյալ խոսակցությունների մասին:

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական «Airbus A319» ինքնաթիռը ներկելու համար հատկացվել է 250.000 դոլար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ