Հունաստանը հայտարարել է Թուրքիայի հետ բարձր մակարդակի քաղաքական շփումները վերսկսելու մասին


20:03 , 17 սեպտեմբեր, 2020

News.am-ը գրում է.

Հունաստանը հայտարարել է Թուրքիայի հետ բարձր մակարդակի քաղաքական շփումները վերսկսելու մասին, որպեսզի փորձի նվազեցնել Միջերկրական ծովի արեւելյան մասում էներգետիկ աղբյուրների հանդեպ իրավունքների հետ կապված լարվածությունը, հաղորդում է Reuters-ը:

Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը հայտարարել է, որ անմիջական շփումները վերսկսվել են այն բանից հետո, երբ հանգստյան օրերին Թուրքիան հետազոտական նավը ռազմական նավի հետ միասին դուրս է բերել Հունաստանի բացառիկ գոտուց:

Պետսասի խոսքերով՝ բանակցություններն անցկացվել են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնականների միջեւ:

Հաջորդ շաբաթ Եվրամիությունը պետք է քննարկի Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների ցուցակը: ԵՄ պաշտոնյաները ասում են, որ վեճը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով:

Պետսասը չի բացառել սեպտեմբերի 24-25-ը ԵՄ հանդիպման նախաշեմին Միցոտակիսի ու Էրդողանի անմիջական շփումը: